2020-07-21-49522194-9038-4152-886b-7bce5f82050e.jpg

ԵՄ-ի բյուջեն 5 մլրդ եվրո է ներառում Brexit-ից տուժած երկրների համար. Իռլանդիայի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) նոր յոթնամյա բյուջետային պլանը ներառում Է 5 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծում այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit): Հուլիսի 21-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինն՝ ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները:

«Brexit-ը շատ ծանր մարտահրավեր դարձավ մեզ բոլորիս համար: Ես հատկապես ողջունում եմ մինչեւ 5 միլիարդ եվրո ծավալով պահուստային հիմնադրամի ստեղծման որոշումն այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Brexit-ից»,- ասել Է նա: Իռլանդիան այն երկրներից մեկն Է, որն իր աշխարհագրական դիրքի պատճառով վտանգի Է ենթարկվում կրելու ամենամեծ տնտեսական վնասը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց:

Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս Է եկել 2020 թվականի փետրվարի 1-ից, սակայն մինչեւ 2020 թվականի վերջը շարունակում Է գործել անցումային շրջանը, որի շրջանակներում երկիրը շարունակում Է մնալ միասնական շուկայի մի մասը: 2021 թվականից Մեծ Բրիտանիան դադարեցնում Է իր բոլոր վճարումները Եվրամիության բյուջե, որը դրա հետեւանքով կորցնում Է տարեկան ավելի քան 11 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն