2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ հագուստի ոլորտում. 151 աշխատատեղ կբացվի |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար:

Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.75 մլրդ դրամ, որից 3.37 մլրդ. դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 712.5 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.987 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158.1 մլն դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով