Ուկրաինայի Լուցկ քաղաքում անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել, ըստ ՈՒԱԾ-ի՝ ավտոբուսում մոտ 10 պատանդ կա |tert.am|

tert.am: Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Ինչպես հայտնել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, ավտոբուսում մոտ 10 պատանդ կա, գրում է korrespondent.net-ը:

Հրապարակի տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից: 

Լուցկի բնակիչներին խնդրել են մնալ տներում կամ աշխատավայրերում:

Քաղաք է մեկնել երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձի մոտ պայթուցիկ սարք և զենք կա: Ոստիկանները բանակցություններ են վարում տղամարդու հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով