Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց դատախազներին բացարկի միջնորդություն |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը դատարանին ներկայացրեց մեղադրող  դատախազներին բացարկի միջնորդություն:

Էդուարդ Ասլանյանը նշեց, որ քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել քրեական գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից:

Նրա խոսքով՝ բացարկի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ գործի նյութերում բացակայում են 2008-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի պատճառով տուժող Սերգեյ Եղիազարյանի ցուցմունքների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ պաշտպանի, բացի այդ, որպես տուժող Եղիազարյանը զրկված է եղել գործի նյութերին և փաստաթղթերին ծանոթանալու հնարավորությունից:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կասկածելի է համարել տուժողի ներկայացուցչի ներկայացված միջնորդությունը, թե տուժողը և նրան ներկայացնող անձն իրականում ինչ շահեր են հետապնդում։ Նրա խոսքով՝ միջնորդությունը, մեղմ ասած, հիմնավոր չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով