tert.am: Այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի բերման են ենթարկել կրթահամալիրիի և հարակից տարածքից։ Նրանք Շենգավիթի Ոստիկանության բաժնում են: Այս մասին հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Տաթև Բլեյանը:
Ըստ նրա՝ ոստիկանների պարզաբանումն այն է եղել, որ նրանք կարգ են խախտել: «Կանգնած են եղել Հյուսիսային դպրոցի մեր մասնաճյուղի և մանկապարտեզի տարածքում: Ոստիկաններն ասել են՝ դուք ակցիա եք իրականացնում, այդպես են որոշել ու բերման ենթարկել»:
Տաթև Բլեյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ոչ մի ակցիա չեն իրականացրել, և հիշեցրեց, որ բերման ենթարկվածները եղել են այն հատվածում, որտեղ քաղաքապետարանի խոսքով՝ պետք է ճանապարհ կառուցվեր, սակայն նրանք տեղեկացել էին, որ ցանկապատ է կառուցվելու:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ կրթահամալիրի տարածքից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով երեք անձ բերման է ենթարկվել:
Առավել մանրամասն՝ tert.am-ում