Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը |aysor.am|

aysor.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային նախաճաշի ընթացքում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբուլ Оղլուի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման վերաբերյալ հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անդրկովկասում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն