Հուլիսի 23-ին«Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը  հրապարակել է  առաջիկա օրերին Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան իրականացվելիք չարտերային թռիչքների ժամանակացույցը:

« Հուլիսի 23-ին – «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը՝12։40-ին)

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից, կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։ Հուլիսի 29-ին – «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը՝18։00-ին)
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից , ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10), կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից։ Բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter