2020-07-22-76891084-3759-42d7-8322-c727fe7bf75b.jpg

Վաղն Արաբկիր վարչական շրջանում 10 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն.Զարյան 1-ին նրբանցքի, Ռիգայի-Ն.Զարյան-Հր.Քոչար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն