Բաքվում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել՝ Լոս Անջելեսում հայերի ցույցի առնչությամբ |factor.am|

factor.am: Լոս Անջելեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի ԱԳ նախարարություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի հյուպատոսը կապ է հաստատել Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքի ղեկավարի հետ և դժգոհություն հայտնել, թեմայի շուրջ խոսել նաև Լոս Անջելեսի քաղաքապետի ու պաշտոնատար այլ անձանց հետ՝ պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի հայ համայնքը երեկ և այսօր ցույցի է դուրս եկել՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքի արդյունքում ծավալված ռազմական գործողությունների և Բաքվի սպառնալիքների: Ցույցի ընթացքում տարածքում նաև ադրբեջանցիներ են եղել։ Իրավիճակին անդրադարձել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարեթսին՝ աջակցություն հայտնելով հայ համայնքին ու Հայաստանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն