Անկարան պնդում է, թե Մոսկվայի հետ համաձայնության է եկել Լիբիայում հրադադարի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան և Ռուսաստանը վերջին օրերին ծավալված ակտիվ դիվանագիտական շփումների շնորհիվ կարողացել են ընդհանուր հայտարարի գալ Լիբիայում իրավիճակի կայունացման շուրջ։ Չորեքշաբթի երեկոյան Reuters գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։

«Մենք քիչ առաջ Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերեցինք՝ պայմանավորվելով քայլեր ձեռնարկել Լիբիայում հուսալի և կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ», – ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը։

Լիբիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում Անկարան և Մոսկվան տարբեր ուժերի են աջակցում։ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակին։ Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, որի նստավայրը երկրի մայրաքաղաք Տրիպոլին է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով