Մոսկվաբնակ գործարարին Ռ․ Սուքիասյանի կողմից ծեծի ենթարկելու գործով նյութեր են պատրաստվում |24news.am|

24news.am: Հունիսի 21-ին Նորք Մարաշ վարչական շրջանի 51-ամյա բնակիչ, Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առիթով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանոթյան ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ 

Հուլիսի 22-ին Օնիկ Կարապետյանը դիմել էր Ոստիկանության Էրեբունու բաժին՝ նշելով, որ հուլիսի 21-ին Եևանի Զավարյան փողոցի գրասենյակներից մեկում վիճաբանության ժամանակ Ռուբեն Սուքիասյանը (գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր) և վերջինիս ծանոթը ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կարապետյանը նշել էր նաև, որ ծեծի ենթարկելուց հետո Ռուբեն Սուքիասյանը հնչեցրել է նաև սպանության սպառնալիքներ իր և ընտանիքի անդամների հասցեին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն