ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը:

Ջ. Սփիերի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: 1.4 մլն դոլար օգնությունը հատկացվելու է HALO Trust ընկերության կողմից կատարվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնգրեսի Ադրբեջանի հարցով խորհրդի համանախագահ Սթիվ Քոենի ներկայացրած փոփոխությունը, որն աջակցում էր Արցախում հումանիտար ականազերծման համար օգնության շրջանակում ԱՄՆ ֆինանսավորման դադարեցմանը, օրակարգի մեջ չի ներառվել: Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելյարի առաջարկած նման թշնամական փոփոխությունը այսօր ավելի վաղ հետ էր կանչվել: Դրանից բացի, հանձնաժողովը քննարկումից հանել է Հայաստանին օգնությունը 20 մլն դոլարով մեծացնելուն աջակցող փոփոխությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն