Գերմանիայի ՀՀ դեսպանության տեսախցիկները ֆիքսել են ծառայողական մեքենան հրկիզելու գործողությունը. ԱԳՆ խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am: Գերմանիայում ՀՀ դեսպանության տեսախցիկները ֆիքսել են ծառայողական ավտոմեքենան հրկիզելու գործողությունը։ Այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Դեսպանության տեսախցիկները ֆիքսել են նշված արարքը և փոխանցել Գերմանիայի համապատասխան գերատեսչություններին, իրավապահ մարմիններին»,-ասաց Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 00։12-ին, հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով