Մեղրաձորի հանքի տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 9-ին Մեղրաձորի չշահագործվող հանքի տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարի առթիվ քրեական գործ չի հարուցվել:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին եւ 10-րդ կետերի հիմքով:

1-ի կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել կամ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե բացակայում է հանցագործության դեպքը, իսկ 10-րդ հոդվածի համաձայն՝ եթե անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն