Մոսկվայի ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի է ձերբակալել |factor.am|

factor.am: Մոսկվայի ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի է ձերբակալել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ «Ոստիկանության աշխատակիցները հակաիրավական գործողություններ կատարելու կասկածանքով 9 մարդու են ձերբակալել։

Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում քաղաքացիների միջև կոնֆլիկտային իրավիճակներ են գրանցվել։ Մասնավորապես, տղամարդուն մարմնական վնասվածքներ են հասցվել, խանութի ապակիներ են վնասվել։ Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետի ապակիները, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել»,- ասել են ոստիկանությունում։

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանություն)։ Ոստիկանությունում նաև ընդգծել են, որ անհապաղ կասեցնելու են հանրային կարգի խախտման ցանկացած դրսևորում, իսկ իրավախախտներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության են ենթարկելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն