Ոստիկանապետի մասնակցությամբ եղել է պաշտոնական ընթրիք, ոչ թե խնջույք, որտեղ անվտանգության կանոները պահպանվել են. Էդգար Ջանոյան |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ երեկ խնջույք տեղի չի ունեցել․,եղել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Նախ խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ, և նաև, ընդունելության ողջ ընթացքում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»,- ասաց Ջանոյանը։

Հարցին, թե ինչու է ջնջվել լրագրողի տեսանյութը, նա ասաց,որ դա ոստիկանապետի անվտանգության աշխատակիցներին չի վերաբերում, այլ նշված հաստատության անվտանգության աշխատակիցներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով