Մոսկվայում ծեծկռտուքների գործով 3 ադրբեջանցի կալանավորվել է․ նրանց մեղադրում են խուլիգանության համար |factor.am|

factor.am: Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի հետ կապված քրեական գործով երեք մասնակից է կալանավորվել։

«Վալիևի, Համիդովի և Զահիդովի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկու ամիս ժամկետով կալանավորումը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։ Բոլոր երեքին մեղադրում են խուլիգանության համար։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի ուշ երեկոյան Մոսկվայի ադրբեջանցիները հարձակվել էին հայերի վրա։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ հարվածում հայկական համարանիշերով մեքենայի վարորդին, ջարդուխուրդ անում մեքենան։ Նախօրեին էլ ադրբեջանցիները հարձակումներ են գործել հայերի և հայկական օբյեկտների վրա։ Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են գրանցվել նաև նախօերին։


Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն