2020-07-26-5fdedd30-001c-4b45-a177-f5ddb0dd9414.jpg

Իսպանիան հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսով վարակման առումով զբոսաշրջիկների համար անվտանգ է |tert.am|

tert.am: Իսպանիայիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի բռնկումները հսկողության տակ են: Ինչպես հայտնում է Интерфакс-ը, հղում տալով BBC-ին, այդ մասին Մադրիդը հայտնել է, երբ Մեծ Բրիտանիայում Իսպանիայից ժամանած անձանց ուղարկել են մեկուսացման:

Միևնույն ժամանակ, Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ երկիրն անվտանգ է ոչ միայն իսպանացիների, այլև զբոսաշրջիկների համար:

Սահմանափակների չեղարկումից հետո այս երկրում սկսել էր աճել վարակվածների թիվը: Որոշ շրջաններում նոր սահմանափակումներ են մտցվում, մասնավորապես՝ պարտադիր է դառնում դիմակների կրումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն