Թուրքիայի ռմբակոծությունների հետևանքով Իրաքյան Քուրդիստանում ամայացել է 440 գյուղ |ermenihaber.am|

ermenihaber.am: Իրաքյան Քուրդիստանի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող անդրսահմանային ռազմական գործողությունների հետևանքով նշված տարածաշրջանում բազմաթիվ գյուղեր դատարկվել են։

Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր Մեմ Բուրհան Քանիհի խոսքով՝ Թուրքիայի ռմբակոծությունների պատճառով մինչ օրս 440 սահմանամերձ գյուղերի բնակիչներ են տարհանվել։

Մեմ Բուրհան Քանիհը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Քուրդիստանի խորհրդարանի 3 հանձնաժողովները թեմայի վերաբերյալ համատեղ զեկույց են կազմել, որը հուլիսի 27-ին քննարկման կդրվի խորհրդարանում։

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված գյուղերում ռմբակոծությունների հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով