2020-07-27-b01780d1-1bd6-4b3a-8841-5cb0e0b77612.jpg

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր է հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցվում է նորագույն սարքավորումներով:

Վիրահատական բաժանմունքի համար գնվել է ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարվում է բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն:

Ձեռք է բերվել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնել նաև COVID-19 – ով հիվանդների արյան ընդհանուր քննություն։ Սարքավորումների ձեռքբերման համար ԲԿ-ի տնտեսված միջոցներից ծախսվել է 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին:

Լիահույս եմ, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն