pastinfo.am: «Մենք ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները, այլ ոչ թե այն, ինչ տրվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել։ Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:
Մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության հարցը ու թե արդյոք պաշտոնական Երեւանը պատրաստվում է ամերիկյանի կողմի հետ քննարկել այն՝ Ա.Նաղդալյանը նշեց. «Մենք ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները, այլ ոչ թե այն, ինչ տրվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Եթե դուք ունեք Բաքվում ԱՄՆ դեսպանի այդ հայտարարության վերաբերյալ պաշտոնական որևէ հղում՝ որպես ամերիկյան կողմի հայտնած պաշտոնական դիրքորոշում, ապա ուղարկեք, որպեսզի ես ծանոթանամ դրա բովանդակության հետ»։