Թուրքիան և Ուկրաինան հնարավոր է «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսեն |ermenihaber.am|

ermenihaber.am: Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Գյուլդերեն ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում Թուրքիան և Ուկրաինան հնարավոր է համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսեն։ 

Դեսպանի խոսքը վերաբերում է թուրքական «Bayraktar» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերին։ 

Գյուլդերեն նշել է, որ Ուկրաինան վերջերս Թուրքիայից գնել է «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ներ և հավելել, որ քննարկման փուլում են Ուկարինայում համատեղ ավելի ուժեղ համակարգեր զարգացնելու և նույնիսկ «Bayraktar»-ների արտադրության հարցը։  

Դեսպանի համոզմամբ՝ նշյալ ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը կարող է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ուկրաինա համագործակցության նոր խորհրդանիշ լինել։ 

«Մեր ազգային անվտանգության շուրջ շատ կարևոր ծրագրեր ենք քննարկում։ Այս ոլորտում շարունակում ենք ակտիվորեն աշխատել»։ 

Բացի այդ, Գյուլդերեն շեշտել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցությունը ամրապնդել պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրնեի համագործակցությունը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով