Ոստիկանության կոչը ԶԼՄ-ներին՝ կրել դիմակ. խախտողները կտուգանվեն

Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ», – ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն