Ճապոնիան մտադիր է հզորացնել հակաօդային պաշտպանության համակարգը |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայի քաղաքական իշխող ուժը հաստատել է բալիստիկ հրթիռների դեմ սպառազինություններ՝ ռադիո-լոկացիոն կայաններ, հրթիռներ ձեռք բերելու առաջարկը, ինչը հնարավոր կդարձնի ոչ միայն կանխել Հյուսիսային Կորեայի սպառնալիքները, այլև հարվածեր հասցնել այդ երկրի ռազմական օբյեկտներին։

Լիբերալ դեմոկրատական կուսակցության օրենսդիրների, ներառյալ պաշտպանության նախկին նախարար Իցունորի Օնոդեայի մշակած օրինագիծը հաջորդ շաբաթ ներկայացվելու է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին:

Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած Ճապոնիան պարտավորվել է զերծ մնալ պատերազմական գործողություններից, բայց հիմա պաշտպանական ուժերի հզորացումը կարող է առաջացնել Չինաստանի և Ռուսաստանի դժգոհությունը, քանի որ հրթիռները կարող են հասնել նաև այդ երկրների տարածքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով