2020-07-31-f0fff15b-029c-48c4-b743-d9010393e74f.jpg

Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով հարուցվել է քրգործ մարդուն առևանգելու հոդվածով |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ  հարուցել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ եւ 131-րդ հոդվածների՝ պետական սահմանն ապօրինի հատելու և մարդուն առևանգելու հատկանիշներով։ Այս մասին ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։

Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն