Թրամփն այսօր կարգելափակի TikTok-ի գործունեությունը ԱՄՆ տարածքում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է արդեն այսօր արգելել TikTok սոցիալական ցանցի գործունեությունը ԱՄՆ տարածքում։ Այդ մասին Թրամփը հայտարարել է ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին։

«Ես արդեն շաբաթ օրը պատրաստվում եմ TikTok-ն արգելափակելու մասին հրամանագիր ստորագրել», – հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ դիմելով նախագահական օդանավում իրեն ուղեկցող մի շարք լրագրողների։

Նման քայլի պատճառն, ըստ ամերիկյան իշխանությունների, TikTok-ի սեփականատեր չինական ByteDance ըներությանը՝ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու անկարողությունն է։

TikTok-ը կարճ տեսանյութեր պարունակող համաշխարհային խոշորագույն հարթակն է, այն շուրջ 500 միլիոն օգտատեր ունի, որոնցից առնվազն 65 միլիոնը ԱՄՆ տարածքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով