ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը քննադատել է Ադրբեջանին համավարակի դեմ պայքարի պատրվակով ընդդիմությանը ճնշելու համար

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Գիլմորը քննադատել է Ադրբեջանի և մի շարք այլ երկրների ղեկավարներին՝ համաճարակի դեմ պայքարի պատրվակով ընդդիմությանը ճնշելու համար։

«Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են լրագրողների, ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների, այդ թվում` նրանց, ովքեր քննադատում էին կառավարության քայլերը համաճարակի դեմ», – հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը` հավելելով. «Ադրբեջանի իշխանությունները նաև փորձում են ահաբեկել ու պատժել բոլոր նրանց, ովքեր ավելի շատ թափանցիկություն են պահանջում կառավարությունից կամ փորձում են գործի դնել ազատ խոսքի ու հավաքների իրենց իրավունքը»։

Տեղի իրավապաշտպանների հաշվարկներով անցած երեք ամսում Ադրբեջանում ավելի քան հարյուր ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ է ձերբակալվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով