Ամուլսարում հավաքը կշարունակվի այսօր․կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը․ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի:
Հանրության հիմնական պահանջն է՝

1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։

Կարճաժամկետ պահանջն է՝

2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել:

Այսօր մոբիլիզացիան շարունակվում է: Կոչ ենք անում մարդկանց միանալ պայքարին հնարավոր բոլոր ձևերով

– գնալով Ամուլսար

– Երևանում կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պիկետներ անելով

– ֆեյսբուքում հանրային պաշտոնյաներին պատասխանատվության կանչելով

– ոստիկանության ապօրինությունների ու բռնությունների համար պատասխանատվության ենթարկվելուն հետամուտ լինելով

– տեղեկատվություն տարածելով

– հնարավոր այլ ձևերով ինքնակազմակերպվելով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով