Մարզահամերգային համալիրի մոտակայքում հրդեհ է. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական երեք ջոկատ

Հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում է բուսածածկույթ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով