2020-08-05-904e1960-4caa-4c57-9630-d879b2672005.jpg

Վստահ ենք՝ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը․ Մարությանը զորակցության ուղերձ է հղել Բեյրութի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցության և զորակցության ուղերձ է հղել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին: Այս մասին Մարությանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Իմ և երեւանցիների անունից հայտնում եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ: Ցավում ենք կատարվածի համար և բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները: Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը և դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ ու ամուր»,- հայտնել է Հայկ Մարությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն