ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անմիջական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով