Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել |aysor.am|

aysor.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։

«Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել», – այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հատուկ քննչական ծառայությունը երեկ Ռոբերտ Նազարյանի ձերբակալության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

Ըստ ՀՔԾ-ի՝ Ռոբերտ Նազարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով