Վանաձորի ԲԿ-ում հենց նոր կատարվեց սրտի առաջին ստենտավորումը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Վանաձորի ԲԿ-ում հենց նոր կատարվեց սրտի առաջին ստենտավորումը։ Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար և կարիք չի լինի դրա համար գալ Երևան։

Ծառայությունները կմատուցվեն նաև պետպատվերի շրջանակներում անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերի քաղաքացիների համար, այդ թվում վերջերս ընդունված կառավարության որոշման հիման վրա»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով