2020-08-09-742dd923-1708-44b9-bd43-a4d4322f3d90.jpg

Նախագահական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 54%-ը, դրանք կարելի է կայացած համարել․ Բելառուսի ԿԸՀ նախագահ |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 54%-ը, դրանք կարելի է կայացած համարել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Լիդիա Երմոշինան։

«Ընտրությունները կայացել են։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 54%-ը»,- ասել է Երմոշինան։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ակնկալում է նախագահի ընտրությունների առաջին արդյունքները ստանալ արդեն այս երեկո։

«Արդեն կարող ենք ասել, որ օրվա վերջում ինչ-որ արդյունք կունենանք»,- հավելել է ԿԸՀ նախագահը։

Երմոշինան նաև նշել է, որ որոշ մարզերում քվեարկության կազմակերպման հետ կապված բողոքներ են ստացել, բայց գրեթե բոլորը՝ չհիմնավորված։ Հ

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն