2020-08-09-fda9542a-1d46-4f15-9c21-d17c3354b5c5.jpg

Մինկսում բերման են ենթարկվել ռուսական «Дождь» հեռուստաընկերության լրագրողներ

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինկսում բերման են ենթարկվել ռուսական «Дождь» հեռուստաընկերության լրագրողներ Վլադիմիր Ռոմենսկին ու Վասիլի Պոլոնսկին, ինչպես նաև հեռուստաալիքի օպերատոր Նիկոլայ Անտիպովը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն։

Հիշեցնենք, որ Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հայտարարել է, որ  ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 54%-ը, և դրանք կարելի է կայացած համարել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն