Թուրքիայի և Լիբիայի միջև տնտեսական համաձայնագիր է կնքվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան տնտեսական համաձայնագիր է կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար  Փեքջանը։ 

Փեքջանի խոսքով՝ այդ փոխըմբռնման հուշագիրը ճանապարհային քարտեզ է Լիբիայում թուրքական պայմանագրային ընկերությունների անավարտ ծրագրերի համար։ 

Նա նշել է, որ նշյալ համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է թուրք-լիբիական առևտրա-տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։

Փեքջանի փոխանցմամբ՝ Լիբիայում Թուրքիայի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր ծավալը հասել է 28․6 մլրդ դոլարի։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով