Մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանիվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի |tert.am|

tert.am: Այսօր մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանիվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթի մասնակիցները Մարզահամերգային համալիրի մոտից շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց, ապա՝ Մաշտոցի պողոտա և շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներում: Շրջելու ընթացքում տեղի էր ունենում նաև իրազեկման ակցիա:

Համաքաղաքացիներին երթի մասնակիցները հորդորում էին համերաշխություն ցուցաբերել և միանալ ի պաշտպանություն Ամուլսարի արշավին: Երթի կարգախոսն էր՝  «Ամուլսարը հանք չի դառնալու»: Այսօր երթն անցավ առանց միջադեպերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն