ՀԴԲ-ն մասնակցելու է Բեյրութի պայթյունի հանգամանքների բացահայտման գործին |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) միանալու է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հանգամանքների բացահայտման գործին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հեյլն ընդգծել է, որ լիբանանյան իշխանություններն են ՀԴԲ-ին հետաքննությանը մասնակցելու առաջարկ արել։

Նշվում է, որ հինգշաբթի ամերիկացի դիվանագետը ժամանել է Բեյրութ՝ լիբանանյան ժողովրդին հնարավոր օգնության տրամադրման համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինտերպոլը մասնագետների խումբ է ուղարկում Բեյրութ պայթյունի հանգամանքների ուսումնասիրման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով