Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները ձգտում են անել հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը: Այս մասին BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է շեշտեմ, որ մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որն ամբողջովին կհամապատասխանի մեր սահմանադրության տառին և ոգուն: ՀՀ գործող սահմանադրությունը տալիս է Սահմանադրական դատարանի ճշգրիտ նկարագրությունը, բայց իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ Սահմանադրական դատարան: Այսպիսով, մենք ձգտում ենք և անում ենք հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի մեր Սահմանադրությանը»,- ասել է Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով