Ներքին իրավական ընթացակարգերի համաձայն անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը:
Այս մասին իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը:
Սա նշանակում է, որ եթե քաղաքացին մոտեցել է աշխատակցին, վերջինս իրավունք չունի ուղղորդելու մեկ այլ աշխատակցի՝ պատճառաբանելով, որ ինքը զբաղվում է միայն հաշվառումներով կամ անձնագրավորմամբ և այլն:
Նշված նորմի խախտումը հիմք է կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու համար: