2020-08-15-5fef522d-90f9-435d-94a3-a705c6525d51.jpg

Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցի մանրամասները |shantnews.am|

shantnews.am: ՌԴ և Բելառուսի նախագահների միջև հեռախոսազրույցը կայացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համոզմունք են հայտնել, որ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը շուտով կհանգուցալուծվի: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու երկրների առաջնորդները  համագործակցային  հարաբերությունները ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել: Նրանք նշել են, որ չպետք է թույլ տալ, որ ապակառուցողական ուժերը վնաս հասցնեն միացյալ պետությանը:

Բացի դրանից երկու նախագահները դրական են գնահատել այն ծառայությունների աշխատանքը, որոնց շնորհիվ Ռուսաստան են վերադարձել այդ երկրի 32 քաղաքացիներ, որոնք ձերբակալվել էին  Բելառուսում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն