2020-08-16-d74696e2-cf5a-4b43-83ff-d8116bd278c9.jpg

ԱՀԿ-ն մեկ օրում COVID-19-ով վարակման դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցել |factor.am|

factor.am: Վերջին 24 ժամում աշխարհում COVID-19-ով վարակման 294 հազար դեպք է գրանցվել: ԱՀԿ-ի տվյալներով՝ համավարակի տարածումից ի վեր՝ սա մեկ օրում գրանցված վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշն է: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Ըստ ԱՀԿ-ի՝ 24 ժամվա ընթացքում գրանցված նոր ցուցանիշը 2 հազարով ավելին է, քան հուլիսի 31-ին սահմանված նախորդ ռեկորդը: Վարակման թվով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը: Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան երկրներ, որոնք նույնիսկ թեստավորում չեն իրականացնում, այդ իսկ պատճառով շատ դեպքեր վիճակագրության մեջ չեն ներառվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն