2020-08-17-faf28d9a-d266-4185-b70a-9beafb6d9d09.jpg

Սփյուռիք գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքի հետ

Սփյուռիք գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքի հետ:

Քննարկվեցին լիբանանյան իրավիճակը, հայ համայնքի համար վերջին պայթյունի հետևանքները, հուլիսին Տավուշի սահմանին ադրբեջանական ագրեսիան և կոնֆլիկտը, COVID-19-ը հաղթահարելու ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը:

Շնորհակալություն ենք հայտնում ծովածոցի Հայկական առողջապահական ասոցիացիային միջոցառումը կազմակերպելու համար:

Գլխավոր հանձնակատարին հանդիպման ընթացքում միացավ նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն