Արծվանիստում առաջին անգամ ասֆալտապատվել է միջհամայնքային ճանապարհը |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում առաջին անգամ ասֆալտապատվել է միջհամայնքային ճանապարհը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացավ կատարված աշխատանքներին:

«Հերթական ճանապարհն Արծվանիստում, որն իր գոյության ողջ ընթացքում երբեք ասֆալտապատ չի եղել: 3 300 բնակիչ ունեցող գյուղ է, որտեղ կա 9-րդ դարի եկեղեցի,  զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Արծվանիստ համայնքում գործող Վանեվանի վանք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով