Այս մանկապարտեզը կառուցվում է ապօրինի կառուցված ռեստորանների օրինականացման արդյունքում ձևավորված գումարների հաշվին. վարչապետ |lragir.am|

lragir.am: «Պիտի ընենց գյուղապետ ընտրեք, որ չգողանա, ընենց կառավարություն ընտրեք, որ չգողանա, հանգիստ հարկերը վճարեք, ապրեք»,- այսօր Արամուս գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա Արամուսում ծանոթացավ մանկապարտեզի շինաշխատանքներին։

Գյուղում 40 տարվա ընթացքում առաջին անգամ այստեղ մանկապարտեզ է կառուցվում, 150 երեխաների համար։ Համայքնի ղեկավարն ասաց՝ 433 մլն դրամ է ծրագրի արժեքը։ Այս միջոցներն ապօրինի շինությունների՝ հիմնականում խոշոր ռեստորանների օրինականացման հաշվին մուտք արված միջոցներն են։

«Դա էլ է հետաքրքիր փաստ՝ փաստորեն այս մանկապարտեզը կառուցվում է ապօրինի կառուցված ռեստորանների օրիկնականացման արդյունքում ձևավորված գումարների հաշվին։ Հիմա մանկապարտեզը կառուցվում է, գազաֆիկացումն արվում է, ճանապարհը կկառուցվի, մնում է հողերը մշակենք, արտահանենք, գործերներս լավ կլինի։ Գույքահարկը վճարեք, որ ավելի շատ ծրագրեր իրականացնենք։ Ես շատ եմ կարևորում դա, որ բոլորս հասկանանք՝ մեր վճարած գույքահարկը սա է»,- ասաց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն