armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամարիս համայնքում այցելեց «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն:
Փաշինյանն այցելության ընթացքում ծանոթացավ ընկերության ընթացիկ և զարգացման ծրագրերին:
Ընկերության ներկայացուցիչը վարչապետին հայտնեց, որ այժմ իրենք ունեն 149 աշխատակից, որոնց մեծամասնությունը Կամարիս համայնքից է, սակայն աշխատակիցներ կան նաև հարակից 10 համայնքներից:
Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը: