Տիխանովսկայայի շտաբում ուժայիններին պարգևատրելու մասին Լուկաշենկոյի հրամանագիրը «բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք» են որակել |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության միացյալ շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ուժայիններին պարգևատրելու մասին հրամանագիրը գնահատում է որպես բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք և քայլ դեպի «ոստիկանական պետություն», գրում է ria.ru-ն։

«Այսօր մենք լսել ենք, որ պարգևատրել են մոտ 300 ուժայինի։ Ես անձամբ դա գնահատում եմ որպես ամբողջ բելառուս ժողովրդի նկատմամբ վիրավորանք։ Բռնության և ագրեսիայի, մարդկանց մահվան այս շաբաթներից հետո պարգևատրում են այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել դրանում։ Ես կարծում եմ, որ սա շատ մեծ քայլ է դեպի ոստիկանական պետություն։ Մենք մտադիր չենք հանդուրժել այդ փաստը»,- ասել է Կոլեսնիկովան «Եվրոռադիոյի» եթերում։

Նրա խոսքով՝ ընդդիմության ծրագիրն է շարունակել գործող իշխանության դեմ «խաղաղ դիմադրությունը» և «չհամաձայնել իշխանության նետած կտորների հետ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով