2020-08-18-b9d68bb4-2c4a-4c99-b3dd-3bc6424c9e6a.jpg

Արայիկ Հարությունյանը Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները»,- նշում են նախարարությունից:

Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։

Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն