ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականի նոր մարզաշապիկը

Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով, հայտնում է ՀՖՖ-ն: Մարզաշապիկները վաճառքում կհայտնվեն օգոստոսի 25-ին: Հավաքականի մարզահագուստը Macron ֆիրմայի արտադրանք է:

Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին:

2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես դարձել է ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով