Կառավարությունը նախատեսում է գումար հատկացնել Դդմաշեն համայնքի կամուրջի վերանորոգման համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու նպատակով: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում:

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում»,- ասվում է որոշման նախագծում:

Նախագծում նշվում է նաև, որ այդ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն